Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը

Սեպտեմբեր 05,2016 18:25

Սեպտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարությունում անցկացվել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը, որին մասնակցել է թեստավորման փուլը հաղթահարած 7 թեկնածու:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանն առաջին փուլը հաղթահարած յոթ դիմումատուներին ներկայացրել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների, լուծման փուլի ընթացակարգը: Արսեն Մկրտչյանը, տեղեկացրել է նաև, որ այս տարի նոտարների որակավորման ստուգման գործընթացում կիրառվում է նոր մեթոդ, այն է՝ քննությունն անցկացվում է դիմորդների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Որակավորման ստուգման երկրորդ փուլի  ընթացքում թեկնածուներին տրվել է տասը խնդիր, որոնք վերաբերել են ժառանգության, գույքի վարձակալության, անշարժ գույքի փոխանակության, անշարժ գույքի առքուվաճառքի և հիփոթեքի, կառավարվող բազմաբնակարան շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագրերին առնչվող ոլորտներին և այլն:

Նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները ՀՀ արդարադատության նախարարության  պաշտոնական կայքում կհրապարակվեն հնգօրյա ժամկետում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930