Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանի հարցով ՀՀ ԱԳՆ-ն դեռ պատասխան չի ստացել ՌԴ-ից

Սեպտեմբեր 06,2016 14:20

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ պատասխան չի ստացել ՌԴ ԱԳՆ-ից` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու մասով: Հիշեցնենք, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքն արգելվել էր ՌԴ օգոստոսի 29-ին  մինչեւ 2030 թվականը:

Արդյոք դիվանագիտական հարաբերություններում ընդունված փոխադարձության սկզբունք կկիրառվի՞ ՌԴ որեւէ քաղաքացու նկատմամբ, մանավանդ, որ երեկ Ստեփան Գրիգորյանը նման հորդորով հանդես եկավ:

Շավարշ Քոչարյանը նկատեց`ցանկացած երկրի իրավունքն է, առանց նույնիսկ որեւէ բացատրություն տալու, համապատասխան քայլեր կիրառել. «Ուղղակի այս դեպքն արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել, այդպիսի նախադեպ է եղել: Դրա համար մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ եւ սպասում ենք պատասխանի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930