Լրահոս
Օրվա լրահոսը

Գայլերը հոշոտել են գառներ

Սեպտեմբեր 06,2016 20:44 Share

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում գայլերը հոշոտել են 37 գառ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սեպտեմբերի 5-ի լուսադեմին գայլը գյուղի դաշտերում հոշոտել է 35 գառ, որից 18-ը եղել է սատկած,  17-ը՝ վիրավոր:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է գյուղապետին և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել