Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայը ստանձնեց առաջամարտիկի դերը

Սեպտեմբեր 09,2016 16:28

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուրուգվայի արտգործնախարարի հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանն ու Ուրուգվայը միջազգային կազմակերպություններում սերտորեն համագործակցում են, սատարում են միմյանց թեկնածությունները տարբեր ընտրություններում: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ Ուրուգվայը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության զանգվածային դատապարտումը կնպաստի մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների կանխարգելմանը: «Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայն ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին եւ այդպիսով ցույց տալով համամարդկային արժեքներին իր հավատարիմ լինելը»,-ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը: «Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը՝ հասնելով լիակատար անկախության: Բոլորը՝ այդ թվում ադրբեջանցիները, պետք է ըմբռնեն, որ ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,-նկատել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ Հայաստանն ու Արցախը հիմնախնդրի հանգուցալուծումը տեսնում են միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930