Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Մանուկյանի ոտքը չի կարճացել, վիրահատությունը լավ է անցել. «Էրեբունի» բուժկենտրոնի տնօրեն

Սեպտեմբեր 09,2016 16:39

Այսօր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը «Էրեբունի». բժշկական կենտրոնում ենթարկվել է ազդրի վիրահատության: Aravot.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ Պավել Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, ոտքը չի կարճացել. «Վիրահատությունը ինչպես որ ծրագրել էինք, այդպես էլ անցել է»:

Այս պահին Պավել Մանուկյանը գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը բավարար է: Պարոն Մանուկյանի խոսքերով, իհարկե, մեկ տարի հետո պետք է Պավել Մանուկյանի ոտքից հեռացվի մետաղական հարթակը, որը տեղադրվել է առողջությունը վերականգնելու նպատակով:

Ամենայն հավանականությամբ Պավել Մանուկյանը «Էրեբունիից» դուրս կգրվի եկող շաբաթվա վերջում, ինչպես Միքայել Մանուկյանն ասաց` քայլեցնելուց, վերքի վիճակը ստուգելուց հետո:

Պավել Մանուկյանը «Էրեբունի» էր տեղափոխվել երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից»: Նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանն այդ հանգամանքը բացատրել էր եւս մեկ վիրահատության անհրաժեշտությամբ, քանի որ նրան հասցված հրազենային վիրավորումը ծանր է եղել:

Մեր հարցին, թե նորի՞ց կարիք կլինի վիրահատության, բժիշկ Մանուկյանն ասաց` ոչ:
Միքայել Մանուկյանը նաեւ ասաց, որ «Սասնա ծռեր»-ի մյուս անդամ Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատել եւ որ նրա բեկորները «շատ լավ ու ճիշտ ֆիքսվել են, ոտքը մոբիլիզացիայի է ենթակվել հատուկ վիրակապով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930