Լրահոս
Օրվա լրահոսը

«SOS»-ի դատը հետաձգվեց. սցենարիստը հակագազով էր եկել. «Ա1+»

Սեպտեմբեր 09,2016 19:22

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ հոկտեմբերի 7-ը հետաձգվեց YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ ոստիկանության աշխատակիցների հայցով դատական նիստը։ Վիլեն Գայֆեջյանը հումորով է վերաբերվում հետաձգումներին. «Ի վերջո, չգիտեմ, երեւի դառնանք թոշակառու ու նոր ավարտվեն նիստերը»:

sos

Հետաձգման պատճառն այն է, որ Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը երկրից բացակայում է: Իսկ հայցվոր կողմ ոստիկանները վիրավորվել էին հաղորդաշարի 2015թ. մայիսի 24-ի թողարկումից, որտեղ ըստ հայցադիմումի՝ իրենց հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ: Հայցվորները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին վճարել փոխհատուցում մեկական մլն դրամի չափով՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: «Մի քիչ աբսուրդային էր. հայցը չի համապատասխանում իրականությանը. եղել է սցենար, եղել եմ ես՝ որպես դերասան, կարդացել եմ սցենար, եղել է մոնտաժ, այսինքն՝ այդ ընթացքում ով, ինչից է վիրավորվել, դա ինձն ընդհանրապես չի հուզում: Ներողություն հաստատ չեմ խնդրի այն բանի համար, որը չեմ արել»,- նշում է Վիլեն Գայֆեջյանը:

Դատարան էր եկել նաեւ հակագազով մի քաղաքացի, որը, ինչպես հետո պարզվեց, հաղորդման նոր սցենարիստն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930