Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական ինչպիսի իրավիճակ է Միայնակ Գայլի համայնքում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 18,2016 13:41

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում համայնքապետի` իր թեկնածություն է  առաջադրել  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլը): Մյուս թեկնածուն Երվանդ Խաչատրյանն է:

Նա Հակոբյան Ֆեյսբուքյան օգտատերը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում,  իր էջում առցանց հեռարձակմամբ ցուցադրում է այն ամենը, ինչ կատարվում է Ծաղկահովիտի  N 14/1 ընտրական տեղամասում:

caxkahovit4

Ժամը 13:35 դրությամբ կրքերը հանդարտ են, չկա որեւէ լարվածություն:

caxkahovit3

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը նույնպես հայտնեց, որ իր տեղեկություններով Ծաղկահովիտում ամեն  ինչ խաղաղ է ընթանում եւ արտառոց դեպքեր չեն գրանցվել:

caxkahovit1

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը ներկայումս գտնվում է անազատության մեջ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը: Արայիկ Խանդոյանը հնարավորություն չի ունեցել մասնակցել քարոզարշավին:

caxkahovit2

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930