Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է

Սեպտեմբեր 18,2016 14:49

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 18-ին մեկ անձ ձերբակալվել է։

Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ստուգվում բոլոր հնարավոր վարկածները։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել միջադեպին մասնակից երեք` «Վազ 21-06», «Լեքսուս» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներում. հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։ Միջադեպին մասնակից անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում քաղաքացի Կ.Արմենակյանի բնակարանում հայտնաբերվել է ռազմամթերք, և նա սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կասկածանքով։

6 անձանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, բացի այդ, նրանցից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ՝ կրակոցի արգասիքների առկայությունն ստուգելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, հստակեցվում են դեպքին մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930