Այսօր նշվեց Գյումրիի տոնը՝ մշակութային բազմաթիվ միջոցառումներով, պարարվեստի նորակառույց շենքի, Քըրք Քըրքորյանի անվան փողոցի, այստեղ գտնվող երիտասարդական պալատի բացմամբ, հացի և արհեստների փառատոնով։
Նշենք, որ Գյումրու ամենահետաքրքիր փողոցներից մեկը՝ Աբովյանի անվան փողոցը նորոգելուց հետո վերանվանեցին բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։ Այս փողոցը նախկինում կոչվել է Ալեքսանդրովսկի․ կարելի է ասել, որ այս փողոցի յուրաքանչյուր շենք ունի իր պատմությունը․ այստեղ գտնվել է «Պադվալի Վաղոյի» տունը, Գյումրվա հին բաղնիքը, ֆրանսիական հյուրանոցը, ԿԳԲ-ի ու դատախազության շենքերը, որոնք պատմաճարտարապետական մեծ արժեք են ներկայացնում, «Հոկտեմբեր» կինոթատրոնը․․․




















«Եթե կան այնպիսի մարդիկ, որոնց հանրագիտարաններ քրքրելով պիտի ճանաչենք, թողնել նրանց անվամբ փողոցներ և Աբովյանի անունը դնել վիճարկման սեղանին, համարում եմ անթույլատրելի»,- ասաց Մարիետա Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Քիչ հետո Գյումրու «Սև Բերդ» ամրոցի համերգասրահում կսկսվի միջազգային ռոք-ֆեստ փառատոնը, որին կմասնակցեն 10 ռոք խմբեր՝ ԱՄՆ-ից, Վրաստանից եւ այլն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































