Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորներից շատերը չեն միացել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

Սեպտեմբեր 28,2016 13:40

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաքին մեկ տասնյակից ավելի պատգամավորներ են միացել։ Հիշեցնենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր,  «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ Ստորագրահավաքին միացել են պատգամավորներ բոլոր ընդդիմադիր խմբակցություններից։ Իշխանական՝ ՀՀԿ-ի  եւ ՀՅԴ-ի պատգամավորները, բնականաբար, չեն արձագանքել։

Ուշագրավ է, որ չեն արձագանքել նաեւ այլ ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ ստորագրահավաքին միացել են Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ՀԱԿ-ից՝ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ Տիգրան Ուրիխանյանը։

ՕԵԿ-ից խոստացել են միանալ, սակայն այս պաին դեռ չեն ստորագրել։ Տեղեկացնենք նաեւ, որ այսօր, ժամը 14.00-ին, ձեւաթուղթը կհանձնվի քննչական կոմիտե։

andrias_ghukasyan_storagrutyunner

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930