Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի մեղադրանքը ընդդիմադիրներին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 14:54

Նոյեմբերին կայանալիք համագումարում Հայ ազգային կոնգրես կուսակցությունը պատրաստվում է վերանայել իր կազմակերպչական հնարավորությունները: Վարչությունում կլինեն նաեւ փոփոխություններ: Այսօր այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`պնդելով, որ դա որեւէ կապ չունի անցած կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների հետ:

ՀԱԿ-ը մասնակցում էր Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին եւ շատ վատ արդյունքներ գրանցեց`հայտնվելով վերջին հորիզոնականում: «ՏԻՄ ընտրություններում ժողովուրդը ոչ թե գաղափարական ծրագրերի օգտին է քվեարկում, այլ ազդեցիկ մարդու, որից հիմնականում ստացած է լինում փող: Բնականաբար, նման գործընթացի մեջ երբեք ցանկություն չենք հայտնել մտնել: Մենք քաղաքական, գաղափարական կուսակցություն ենք եւ ընտրողին կարող ենք առաջարկել միայն գաղափարներ եւ ծրագրեր: Այս անգամ որոշում ընդունվեց մտնելու ՏԻՄ ընտրապայքարի մեջ միայն մեկ պատճառով, որ առաջին անգամ Վանաձորում եւ Գյումրիում ընտրությունները պետք է անցնեին կուսակցական կարգով: Տպավորություն ունեինք, որ մենք կարող ենք ընտրակաշառքի փողի հարթությունից գնալ դեպի գաղափարական հարթություն, ինչը չստացվեց: Այս ընտրությունները կրել են խայտառակ, կլանային բնույթ: Պատկերացնում եք՝ կուսակցությունն իր նախընտրական արշավում շեբեն փռի, կամ վերանորոգի տանիք»:

Aravot.am-ի հարցին`ընդդիմադիր մյուս կուսակցություններին է՞լ է մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ գաղափարական քաղաքական պայքար են տարել ՀԱԿ-ը, «Գալան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները եւ խայտառակ արդյունքներ են գրանցել:

Մանրամասներըտեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31