Տարեցների, քրոնիկ հիվանդություններ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամքի խնդիրը Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում, սուր է: Եվ դրանով է պայմանավորված, որ «Համայնքային ինտեգրված տնային խնամք եւ առողջ ծերացում» ծրագիրը նաեւ այս մարզում է իրականացվում:
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ասաց, որ չնայած իրենց մարզային եւ քաղաքային իշխանություններն ամենօրյա աշխատանքում փորձում են լուծել այդ խնդիրները, սակայն նման ծրագրերը անհրաժեշտություն են եւ արժեքավոր:
Մեր հարցին, թե նոր վարչապետից ի՞նչ ակնկալիքներ ունի Շիրակի մարզը, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ինչպես դուք, այնպես էլ բոլորս մեծ ակնկալիքներ ունենք եւ կարծում եմ, որ նոր վարչապետի կողմից ձեռնարկվող միջոցառումները սկսում են իրենց պտուղները տալ»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում Հայկական եւ Շվեյցարական Կարմիր խաչերը եռակողմ փոխըմբռնման հուշագրեր կնքեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարությունների հետ, ինչի արդյունքում մեր երկրում կիրականացվի «Համայնքային ինտեգրացված տնային խնամք եւ առողջ ծերացում» ծրագիրը: Այն նախատեսում է օգնության կարիք ունեցող մարդկանց, մասնավորապես տարեցների համար արժանապատիվ պայմաններ ապահովել, որպեսզի խնամքի կարիք ունեցող մարդն այդ օգնությունը ստանա` չկտրվելով իր սոցիալական միջավայրից ու համայնքից:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































