Գյումրու ՏԻՄ ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերի՝ ԳԱԼԱ-ի, «Բարգավաճ Հայաստանի», «Հայկական Վերածնունդի» ներկայացուցիչներն այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում համատեղ փաստաթուղթ ստորագրեցին՝ հայտարարելով, որ թույլ չեն տա կեղծելով, նկարչությամբ իրենցից մանդատ խլեն՝ ի օգուտ «Բալասանյան» դաշինքի։

«Մուկուչյանն, անտեսելով այս բաշխումը, օրենսգրքի տվյալ հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների բացարձակ մեծամասնությունը պետք է տրվի «Բալասանյան» դաշինքին, իսկ մնացածը պետք է բաշխվի մյուս կուսակցություններին, որոնք հաղթահարել են վեց տոկոսի շեմը։ Ոչ Մուկուչյանը ու ոչ մեկ այլ իշխանական կուսակցությունից չի կարողանում հոդաբաշխ կերպով բացատրել, թե որ կուսակցություններից են վերցվելու առնվազն 2 մանդատ «Բալասանյան» դաշինքին հատկացնելու համար։ Չեն կարողանում բացատրել նաև, թե ինչո՞ւ 141 հոդվածի 4-րդ մասը ստորադասվի 5-րդ մասին։ Ավելին, «Բալասանյան» դաշինքը օրենքի անկատարության և կամայական մեկնաբանության արդյունքում օդից ստանում է երկու մանդատ, տվյալ դեպքում բոնուսային կարգով ի նկատի ունեմ, իսկ մյուս երեք կուսակցությունները՝ ԳԱԼԱ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական Վերածնունդը» կորցնելու են ժողովրդի իրական քվեներով ստացած մանդատները։

Կարդացեք նաև
Վերջապես իշխանությունները պարտավոր են ընդունել, որ հարկատուների միջոցներով մշակել ու ընդունել են բազմաթիվ տարընթերցումների ու թյուրըմբռնումների տեղիք տվող Ընտրական օրենսգիրք, որը փաստացի իշխանություն ունեցողներին հնարավորություն է տալիս կամայական կամ անհիմն մեկնաբանությունների ենթարկել այն, մանդատների բաշխումն իրականացնել ոչ թե արդարությամբ, օրինականությամբ, այլ քմահաճության սկզբունքով, ըստ քաղաքական պատվերի », -ասաց ԳԱԼԱ-ի ներկայացուցիչ Էդուարդ Մխիթարյանը։
Վերջիններս հայտարարեցին՝ եթե թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքներն ապօրինաբար կազմել և հրապարակել Տիգրան Մուկուչյանի թելադրանքով, ապա այդ որոշումը երեք քաղաքական ուժերը կվիճարկեն ՀՀ ու եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում և պայքարելու են արդար վճռի համար։ Ըստ նրանց, 3 քաղաքական ուժերի ավագանու անդամ ընտրված անձինք բոյկոտելու են բոլոր ավագանու նիստերը, մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը, չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով։
ԲՀԿ կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանն էլ հայտարարեց, որ մինչև վերջ պայքարելու են ամեն մի քվեի համար ու հասնելու են նրան, որ Գյումրիում օրինական իշխանություն ձևավորվի։
«Հայկական Վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանն էլ պատմական համարեց այս պահը, 3 քաղաքական ուժեր միավորվել են վերջ դնելու ապօրինություններին։ Ըստ նրա, ՏԻՄ ընտրություններում չհաղթած մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս միանալու են իրենց պայքարին։ «Մենք որոշում ենք կայացրել , մինչև մեզ հասանելիք, ժողովրդի քվեով ստացած 18 մանդատը չտրամադրվի մեր երեք քաղաքական ուժերին, որևէ մեկս մանդատ չենք ստանալու»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը։ Նա ասաց, որ բոյկոտելով ավագանու նիստերը՝ միտումնավոր խոչընդոտում են Սամվել Բալասանյանի նշանակումը, եթե «Բալասանյան» դաշինքը 17 մանդատ է ստանում, ուրեմն նա նշանակվում է, չի ընտրվում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։








Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































