Երեկ «Հանրապետություն» կուսակցության 15-ամյակին ներկա էր նաեւ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, որն Aravot.am-ի հետ խոսելով կուսակցության այս տարիների գործունեության մասին՝ ասաց. «Ես այն մարդկանցից եմ եղել, որ ամենասկզբից եղել է այս կուսակցության մեծագույն բարեկամներից մեկը: Տեսել եմ, թե ինչ փորձությունների միջով են անցել, ինչպես են սկսել, ինչպես առանց ամբիցիաների կանգնած եղել եւ սատարել են այլ քաղաքական հայտեր: Կուսակցություն, որ երբեք չշեղվեց իր խղճի եւ համոզմունքների թելադրանքից»:
Իսկ թե այդ վարքագծից ինչ շահեց՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ են շահել եւ ժողովրդի 98 տոկոսը շահողների մեջ չէ, այդ թվում եւ «Հանրապետություն» կուսակցությունը:
«Սա այն կուսակցությունն է, որի հետ, ինչպես ընդունված է ասել՝ ես մարտի կգնամ:
Լինելով այս կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի բարեկամներից մեկը՝ 2004 թվականի ապրիլի 13-ի տուժածներից մեկն եմ՝ առաջին գծում: Ես տեսել եմ, որ այս մարդկանց թիկունքին կարող ես ապավինել եւ կարող ես թիկունք թիկունքի տալ ե՛ւ որպես գործընկեր, ե՛ւ որպես մարդկային պայքարող տեսակ»,-ասաց քաղաքագետը:
Կարդացեք նաև

Այ, երբ կունենանք դրանք, այդ դեպքում մենք կարող ենք ինչ որ դիտողություններ անել: Բայց հիմա մենք ունենք ընդամենը «ֆասադ», որը մի գուցե գեղեցիկ է, մի գուցե ավելի լավն է իր կազմի եւ տեսակի առումով, քան նախկին կառավարությունը, բայց հաստատապես մեր ցանկություններն այս տասնամյակների զոհողությունների ֆոնին եւ դրա դիմաց մեր վճարած գինը շատ ավելի մեծ է, որ կարողանանք բավարարվել արտաքին տեսքով կամ կոսմետիկ փոփոխություններով»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


















































