Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ուզում են մի գույնի գրիչով ընտրել քաղաքապետ. Հեղինե Բիշարյանը զայրացել է

Հոկտեմբեր 10,2016 12:40 Share

Նախքան քվեարկության մեկնարկը, ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը  շնորհավորեց ավագանու անդամներին եւ ասաց, որ իրենց միավորել է Վանաձորի զարգացման հեռանկարը. «Կուզենայի, որ ընտրության արդյունքներն արտացոլեին վանաձորցու կարծիքը, վանաձորցու քվեն դառնա իրողություն: Այսօր այլ շահարկումներ բերեք չընդունենք, վանաձորցուն պետք է, որ իր քվեն հասնի իր հասցեատիրոջը»:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3,

Ոչ իշխանական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցություններն էլ, ըստ ձեռք բերված համաձայնության, այս ընտրություններում աջակցում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին:

Հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ, քվեարկության ընթացքում կարող են ներկա գտնվել ավագանու բոլոր անդամները, ամեն կուսակցությունից երեք հոգի: Ավագանու 33 անդամ կա, բայց քվեաթերթիկների թիվը  40 է՝ լրացուցիչ անհրաժեշտության համար նախատեսված:

Հանձնաժողովականներից մեկը պարզաբանեց, որ ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է պահանջել նոր քվեաթերթիկ՝ տեղում մարելով, այսինքն` պատռելով իր թերթիկը ու պահանջել նոր քվեաթերթիկ:

Ի դեպ, քվեարկության դահլիճից այն կողմ, ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն էին հավաքվել, զայրացած էր մասնավորապես «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Հեղինե Բիշարյանը: Ըստ նրա, այժմ վեճ է գնում քվեարկությանը մի գույնով գրիչ օգտագործելու շուրջ: Տիկին Բիշարյանը պնդում էր, որ յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է ընտրի՝ ինչ գույնի գրիչով մասնակցի ընտրության:

Այժմ մինչեւ ժամը 13-ը հայտարարված է ընդմիջում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31