Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բագրատյան-Քոքոբելյան դաշինք. «Մենք մասնակցելու ենք ընդհանուր մեր ցուցակով». «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2016 10:51

Ընդդիմադիր դաշտում քիչ թե շատ հստակություն է նկատվում դեմոկրատների հատվածում, օրերս նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով են մասնակցելու, այսպես կոչված՝ Բագրատյան-Քոքոբելյան դաշինք։ Իրականում դաշինքն ընդամենը լոզունգի մակարդակի է լինելու, իսկ ֆորմալ՝ մեկ ցուցակով է մասնակցությունը լինելու, քանի որ դաշինքների պարագայում անցողիկ շեմը 7 տոկոս է, իսկ առանձին կուսակցությունների դեպքում՝ ընդամենը 5։

Ի դեպ, վերջին ժամանակներում տարբեր շարժումներ են ձեւավորվում, որոնք կուսակցության իրավակազմակերպական կարգավիճակ ստանալու մտադրություն Էլ չունեն։ Դրանք նույն սկզբունքով կհամագործակցեն տարբեր կուսակցությունների հետ, կընդգրկվեն որեւէ ուժի պաշտոնական ցուցակում։

«Մենք մասնակցելու ենք ընդհանուր մեր ցուցակով, որի մեջ ընդգրկված են լինելու եւ քաղաքական ուժեր, եւ անհատներ, եւ հասարակական սեկտոր, միասնաբար հանդես ենք գալու այն դաշտում, որի սկզբունքային հետեւորդն ենք եղել»,- ճշտող հարցին պատասխանեց Խաչատուր Քոքոբելյանը եւ չմանրամասնեց՝ այդ ֆորմատը լինելու է դաշի՞նք, թե՞ միասնական ցուցակ։ Ասաց միայն, որ գաղափարական դաշինք է լինելու։

Ի դեպ, այդ ցուցակում տեղ է ունենալու քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, չի բացառվում՝ նաեւ Դավիթ Շահնազարյանը։ Խոսվում է նաեւ Ազատ Արշակյանի մասին, բայց նրա հարցը դեռ օդում կախված է։ Քոքոբելյանն ասաց, թե այս պահին ոչ անհատների, ոչ քաղաքական ուժերի անուն հնչեցնելը ճիշտ չի համարում. «Քանզի այս ընթացքում եւ այսօր նույնպես գործընթացներ են ընթանում, եւ ճիշտ չի լինի վնասել այդ գործընթացները»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31