Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առաջնահերթ». Իգնատի Առաքելյան

Հոկտեմբեր 13,2016 15:14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռևս 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ:

Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար» ընկերությունն պարտք է Արարատի մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքներին: Հանդիպման ընթացքում նախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը և վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել:

«Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առաջնահերթ»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ում, գումարները չստանալու պատճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները և խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:
Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ և խնդրել է քննարկել մինչև վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը:
Հանձնարարվել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ, որպեսզի «Վինար» ընկերությունը սեղմ ժամկետներում վճարի գյուղացիների պարտքերը:

Նախարարը նաև նշել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համայնքապետերին ` գյուղացիներին իրազեկելու նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31