Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին:
Ողջունելով հյուրին և գնահատելով երգչուհու դերը ջազի տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ Դի Դի Բրիջվոթերը կիսվել է մայրաքաղաքի մասին իր տպավորություններով և նշել, որ Երևանն ու, առհասարակ, հայկական մշակույթն իրեն ոգեշնչել են և ստեղծագործական նոր մտահղացումներ տվել:
Կարդացեք նաև
«Պարոն քաղաքապետ, իսկապես հիացած եմ Երևանի ջերմությամբ ու գեղեցկությամբ: Հաճելի է գտնվել մի հինավուրց քաղաքում, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Նաև հասցրել եմ արդեն զգալ Ձեր քաղաքի բնակիչների ջերմ վերաբերմունքն ու համամիտ եմ Ձեզ հետ, որ դրա կրկնապատիկը կվայելեմ այսօրվա համերգի ժամանակ: Պետք է նաև խոստովանեմ, որ Երևանը դարձավ ինձ համար ստեղծագործական նոր մտահղացումների ներշնչանքի աղբյուր, ինչն անպայման կարտացոլվի իմ նոր գործերում», – նշել է Դի Դի Բրիջվոթերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































