Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական այցելությունը հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին

Հոկտեմբեր 17,2016 20:08

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը,  Պաշտպանի հանձնարարությամբ,  2016 թվականի հոկտեմբերի 17-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած  Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Կ. Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները:

Կ. Եղնուկյանի 2016 թվականի հոկտեմբերի 7-ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով, հանձնուքով ստանում է նաև թորած և հանքային ջուր:

Առանձնազրույցի ընթացքում Կ.Եղնուկյանը  ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն  կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու և մի շարք այլ հարցերի հետ:

Պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31