ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի առաջարկով ստեղծվելու է միջազգային կազմակերպություն՝ «Սահմանադրական մշակույթ» անվանմամբ վերլուծական կենտրոն: Այս մասին այսօր ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ 16 երկրի 37 սահմանադրագետներ եւ միջազգային չորս վերլուծական կենտրոններ արձագանքել են նախաձեռնությանը: «Սահմանադրական մշակույթ»-ի կենտրոնակայանը գործելու է Երեւանում. «Այն կներկայացնի շարունակական հետազոտություններ եւ առաջարկություններ, որոնք կարեւոր կլինեն ոչ միայն մեր երկրի համար»,-վստահեցրեց Գագիկ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                    
 
                                    
                                    
                                   
Մալադեց:
Արդեն լրագորղները սենց բաներից են ուզում հասկանան:
էլի մեծ բան ա;