Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա երկու տարիներին կենտրոնի կողմից կազմակերպվելիք ձեռնարկները՝ ուղղված սահմանադրական մշակույթի զարգացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































 
                         
          
          
          
                                 
                                
 
                                    
                                    
                                   