Լրահոս
Օրվա լրահոսը

«Թռչունների երգը պակասել է». The Beautified Project-ը նոր ձայնասկավառակ կթողարկի (տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2016 12:49

The Beautified Project ռոք խումբն իր գործունեության 11 տարվա առթիվ թողարկելու է 4-րդ ձայնասկավառակը՝ Pale Nightingale («Գունատ սոխակ») անվանումով: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց The Beautified Project-ի հիմնադիր, կիթառահար Անդրե Սիմոնյանը:

Խոսելով ձայնասկավառակի անվանման մասին՝ նա ասաց, «Բնության մեջ թռչունների երգը պակասել է: Դա համեմատել ենք լավ երաժշտության հետ, որը եւս պակասել է վերջին տարիներին»:

Ձայնասկավառակը կներկայացվի հոկտեմբերի 24-ին՝ Տիկնիկային թատրոնում կայանալիք մենահամերգի ժամանակ:

roq3

Այն ներառում է հեղինակային՝ անգլերեն ակուստիկ-ռիթմիկ երգեր եւ հայտնի «Արագիլ» երգը:

Անդրե Սիմոնյանը նշեց, որ նախորդ երեք տարում խումբը երկու անգամ մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայում, այդ թվում՝ Նիդերլանդներում եւ Ստամբուլում. «Հրավերներ կան հինգ երկրներից՝ Ֆրանսիայից, Թուրքիայից՝ Ստամբուլի հայ համայնքից, Վիեննայից եւ Գերմանիայից»: Երաժիշտները ծրագրում են նաեւ առաջին անգամ ելույթ ունենալ ԱՄՆ-ում:

roq2 roq1

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31