Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան

Հոկտեմբեր 24,2016 14:11

Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան, որը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների ղեկավարների խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ստորագրմանը: Կոնվենցիայի ընդունումը առանձնակի կարևոր է այլ պետությունների տարածքում առկա ահռելի հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ևս անդամակցում է ԱՊՀ-ին:

ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը՝ որպես կոնվենցիայի ընդունման նախագծի հեղինակ վարեց աշխատանքային խմբի նիստը և ներկայացրեց նախնական տարբերակը, որը մտավ օրակարգ և քվեարկությամբ ընդունվեց՝ չնայած Ադրբեջանի ներկայացուցչի հակառակ դիրքորոշմանը:

 

Լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31