Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեսսա Պետրոսյան. «Անդրիաս Ղուկասյանը վաղուց պետք է ազատության մեջ լիներ»

Հոկտեմբեր 29,2016 18:41

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի պաշտպաններ Կարեն Մեժլումյանը եւ Ինեսսա Պետրոսյանը երեկ «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին քրեական գործի մանրամասները:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երեքշաբթի մերժել էր Անդրիաս Ղուկասյանի գործով բողոքը խափանման միջոցի երկարացման եւ գրավի կիրառման վեաբերյալ: Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

«Արդեն երեք ամիս է քրեական գործը քննվում է, եւ այս ընթացքում նախաքննության մարմինը տիրապետում է այն ծավալով ապացույցների, որոնցով պետք է միանշանակ քրեական հետապնդումը դադարեցնել ինչպես Անդրիաս Ղուկասյանի, այնպես Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ մյուս մեղադրյալների նկատմամբ: Ավելին՝ գտնում ենք, որ այս գործի քննությունը պետք է ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, որովհետեւ ակնհայտ է դարձել, որ այն ինչ-որ կատարվել է, իսկ եթե այդ կատարվածը, ըստ նախաքննական մարմնի զանգվածային անկարգություն է, իրականացվել է ոստիկանության հետ համագործակցող սադրիչների կողմից»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Նա նշեց, որ միջնորդություն է ներկայացրել դատախազություն, որ քրեական հետապնդումը դադարեցվի, որովհետեւ ըստ նրա հետ, մեղադրանքի հետ առնչվող արարք Անդրիաս Ղուկասյանը եւ մյուս մեղադրյալները չեն կատարել. «Շուրջ երեսուն անգամ Արմեն Մարտիրոսյանը բարձրախոսով ասում էր սադրանքների չգնաք, ժողովո՛ւրդ, կան սադրիչներ: Այսինքն՝ պարզ երեւում են այդ սադրիչները, որոնք ժողովրդին ուզում են տանել, իսկ տղաները ձեռքերը պարզած պատ են կազմում, որ ժողովուրդը նրանց հետեւից գնա: Այսինքն՝ ակնհայտորեն սուտ ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրվել, ինչը հերքվում է»:

Ինեսսա Պետրոսյանը հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանը վաղուց պետք է ազատության մեջ լիներ. «Դատախազությունը Արմեն Մարտիրոսյանի մասով նույնիսկ չի առարկել գրավի կիրառման դեմ: Դավիթ Սանասարյանի մասով առարկել է, իսկ Անդրիաս Ղուկասյանի մասով մի պատնեշ է ստեղծել դատարանի համար:Ոնց որ իրենց համար կյանքի ու մահվան խնդիր լինի՝ Անդրիաս Ղուկասյանը պետք է գտնվի անազատության մեջ: Ակնհայտ է դառնում, որ Անդրիաս Ղուկասյանի մասով կոնկրետ կա հետապնդում, երեւի թե կապված իր քաղաքական հայացքների հետ, որովհետեւ նման բան չէր կարող տեղի ունենալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31