Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակության զարգացման վրա դրական կազդի մեկ ընդհանուր ընդդիմության ստեղծումը». Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 30,2016 16:50

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշման համաձայն կայացած արտահերթ համաժողովի ընթացքում «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, շեշտեց անվերջ քայքայվող տնտեսությունը, որը, ըստ նրա, ամեն անգամ իր հետ բերում է գործազրկության նոր արտակարգ ալիք, ժամանակ առ ժամանակ կրկնվող սահմանային լարվածությունը եւ օր օրի թուլացած պետության համար պատերազմի սպառնալիքը. «Թվում է, որ այս պայմաններում գործող իշխանությունների թիվ մեկ նպատակը պետք է լինի երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, մինչդեռ նրանց հնարավորություն է տրվում իշխանության վերարտադրում»,- որոնց հասնելու համար պարոն Միքայելյանը նշեց, որ ներկայիս իշխանությունները օգտագործում են հայտնի եւ դեռ մեզ անհայտ բոլոր միջոցները:

Երկրում մի շարք խնդիրների լուծման համար պարոն Միքայելյանը կարեւորեց  մեկ ընդհանուր ընդդիմության ստեղծումը, որն էլ, ըստ նրա, դրական կազդի հասարակության զարգացման վրա:

aram-sargsyan

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս ներկա էր համաժողովին: Առաջինը ելույթ ունենալով՝ ասաց. «Այսօր համագումար եք անում դուք, վաղը կանեն մյուսները, որոնք բոլորն էլ ուղղված են լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս ընտրությունները առանձնահատուկ են իրենց որակների մեջ, քանի որ քաղաքական կուսակցությունները, բոլորն էլ ներկայացնելու են իրենց բոլոր ծրագրերը եւ դրանցում ներառված առաջին համարին, դիտելու են որպես հանրապետության առաջին դեմք»:

Պարոն Սարգսյանը եւս կարեւորելով առողջ ընդդիմության ձեւավորումը համագործակցելու առաջարկ արեց:

hamajoxov

Ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն, որը կարեւորեց գաղափարական հիմքի ամրապնդումը, համախմբում ապահովելը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31