Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. Օրինախախտ օլիգարխները եւ պաշտոնյաները կպատժվեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2016 13:32

«Եթե խոսում ենք հավասար մրցակցության մասին, առանց դրա չի լինի: Ես հավատում եմ, որ կլինի հենց այնպես, ինչպես ենթադրում ենք բոլորս»,- «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը`պատասխանելով հարցին`կլինե՞ն համապատասխան պատիժներ` ստվերի եւ մենաշնորհի պայքարի ընթացքում, որոնք նաեւ հանրության շրջանում վստահությունը կբարձրացնեն:

Aravot.am-ի հարցին`Վերահսկիչ պալատը մեկը-մեկի հետևից ամպագոռգոռ բացահայտումներ արեց պետական միջոցների յուրացման, ոչ արդյունավետ կառավարման մասին. այդ գործերով անցնող համապատասխան պաշտոնյաները նույնպե՞ս կպատժվեն, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե այն, ինչը որ դուք ասում եք`բացահայտում է: ՎՊ նախագահն էլ նշեց, որ ինքն իր վրա ոչ դատախազության, ոչ էլ դատական ատյանների ֆունկցիա չի վերցնում: Դատախազությունն ու դատական մարմիններն էլ պարզաբանել են, որ իբրեւ թե աղաղակող բացահայտումները իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում: Հետ գնալ եւ փորձել մարդկանց մեղադրել`փակուղի տանող ճանապարհ է»:

Արտակ Դավթյանը կարծում է, որ պետք է գծվի որոշակի սահման, որից սկսած՝ որեւէ մեկն իրեն չպետք է օրենքից բարձր դասի. «Այլապես մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ անընդհատ մեղավորների պիտի փնտրենք»:

Ներկայումս տեղի ունեցող կառուցվածքային եւ այլ փոփոխությունները, առհասարակ ընթացող գործընթացները, ըստ պատգամավորի, ճանապարհ են դեպի այն, ինչի մասին խոսում ենք:

Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին եւ 2017 թվականի բյուջեի նախագծին, Արտակ Դավթյանը բնական է համարում այն, որ դրանք պետք է համահունչ լինեն միմյանց: Ի դեպ, կրթության բնագավառում եկող տարի աշակերտների թվաքանակի ավելացում է նախատեսվում. 4, 7 հազարով ավելի շատ աշակերտ կունենանք հանրակրթական, 1300-ով կավելանա ներառական կրթությամբ երեխաների թիվը:

Առաջիկա ամիսներին շեշտադրումները, բանախոսի կարծիքով, պետք է լինեն խնդիրների գույքագրման, խնդիրների ախտորոշման եւ լուծումներ առաջարկելու ամիսներ:

Բյուջետային հատկացումները կրթության եւ գիտության ոլորտին չեն ավելացել, դեռ մի բան էլ նվազել են: Կրթության ոլորտում ավելացումներ են եղել`պայմանավորված աշակերտների թվի ավելացմամբ: Aravot.am-ի հարցին`եթե խոսում ենք Հայաստանի զարգացման մասին եւ կրթության ու գիտության ոլորտին գումարներ չենք ուղղում, որքանո՞վ է դա արդարացի, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Բայց հատկացումները մեր վերմակի չափ են»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930