Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանը պարտվեց Եվրադատարանում. «Ա1+»

Նոյեմբեր 10,2016 16:20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

45-ամյա Դավիթ Ավետիսյանին կառավարությունը կվճարի 2900 եվրո, որից 2400-ը որպես բարոյական փոխհատուցում, մնացածը դատական ծախսերի համար։
Դատարանը համարել է, որ խախտվել է Դավիթ Ավետիսյանի արդար դատաքննության իրավունքը, քանի որ մեղադրանքի հիմքում դրվել է երեք քաղաքացու նախաքննական ցուցմունք։

Ընդ որում՝ դատավճիռը կայացվել է առանց դատարանում հնարավորություն տալու ամբաստանյալին հարցեր տալու վկաներին։ Վկաներին երկուսը դատարան չեն ներկայացել։

2010թ ապրիլի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Ավետիսյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Ավետիսյանը 2009թ.ապրիլի 27-ին`ժամը 17.25-ի սահմաններում 0.65 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցը տեղադրել է տորթի մեջ և ցանկացել առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ` Մայիս Սերոբի Խաչատրյանին,սակայն հանձնուքի ժամանակ այն հայտնաբերվել և առգրավվել է «Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930