Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄՕՆ-ի վետերանների միության ազատամարտիկների հայտարարությունը

Նոյեմբեր 11,2016 13:19 Share

Մենք ցավում ենք, որ այսօր որոշ ազատամարտիկներ հանիրավի սկսել են հերյուրանքներ տարածել բոլորիս կողմից շատ սիրված և հպարտության օրինակ հանդիսացող գեներալ Վարդան Ավետիսյանի հասցեին:

Մենք՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության ազատամարտիկներս, որ մասնակցել ենք ԼՂՀ Ֆիզուլիի շրջանի ազատագրմանը եւ Ֆիզուլի-Հադրութ ռազմաճակատում հիմնադրել «Անի, Ադանա, 65 եւ 66» դիրքերը, եւ մինչեւ զինադադարը պաշտպանել այն՝ կորցնելով 3 տասնյակից ավելի զինակիցներ, վստահ ենք, որ Վարդան Ավետիսյանի հասցեին հնչեցրածը ապատեղեկատվություն է եւ հարիր չէ պատերազմի թոհ ու բոհով անցած մարդկանց: Բոլոր պատերազմների ժամանակ էլ եւ նույնիսկ խաղաղ պայմաններում լինում են զոհեր եւ տեխնիկայի կորուստներ: Չմոռանանք, որ տարիներ շարունակ անտեսված շատ ազատամարտիկներ հենց Վարդան Ավետիսյանի ակտիվ ջանքերի եւ աջակցության շնորհիվ գնահատվեցին՝ արժանանալով պետական եւ գերատեսչական պարգեւների:

Նրա ակտիվ ջանքերի շնորհիվ էր, որ վերականգնվեց վստահությունը ազատամարտիկների մոտ եւ համախմբեց ՊՆ-ի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930