Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատի ռեսուրսներն եկող տարի սահմանափակ կլինեն

Նոյեմբեր 11,2016 18:16

ՀՀ վերահսկիչ պալատը հաջորդ տարի վերահսկողություն կիրականացնի 20-ից ավելի ուղղություններով: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՎՊ անդամ Արա Նռանյանը:

Վերահսկողության ուղղություններն ընտրելիս հաշվի են առնվել նոր ծրագրերի իրականացումը, հանրության, ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների բարձրաձայնումները: Ներառվել են նաեւ սոցիալական կարեւոր ոլորտներ, որոնք մեծ քանակությամբ շահառուներ ունեն «Տարեցտարի ստուգումները բացահայտում են ավելի քիչ խախտումներ, որը պայմանավորված է նաեւ նրանով, որ գիտեն, որ ստուգումներ են իրականացվում»,- ասաց Արա Նռանյանը:

Ի դեպ, ՎՊ անդամի ներկայացմամբ, ՎՊ-ի ռեսուրսները հաջորդ տարի ավելի սահմանափակ կլինեն, քանի որ ԵՄ-ի կողմից 10 մլն եվրո ֆինանսավորման շրջանակներում պալատի աշխատակազմի վերապատրաստման եւ ուսուցման ծրագրեր են իրականացվում:

Քննարկմանը ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին, ուստի Արա Նռանյանին սուր հարցեր չտրվեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930