Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «ISUZU Motors» ընկերության հայաստանյան ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը

Նոյեմբեր 12,2016 18:10

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 1/12 հասցեում «ISUZU Motors» ընկերության հայաստանյան ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը: «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանների ուղեկցությամբ քաղաքապետը շրջել և ծանոթացել է տեղում ստեղծված պայմաններին:

Նշվել է, որ ISUZU մակնիշի փոքր և միջին բեռնատար ավտոմեքենաների վաճառքից բացի, ներկայացուցչությունը կիրականացնի նաև երաշխիքային սպասարկում: Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել: Ստեղծվել է 25 աշխատատեղ:

Շրջայցի ավարտին «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերը հաճելի անակնկալ են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերելով ISUZU մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Իր հերթին շնորհավորելով ներկայացուցչության բացման առթիվ և շնորհակալություն հայտնելով նվիրաբերված բեռնատարների համար` Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ դրանք լիարժեք կծառայեն մայրաքաղաքին:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930