Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյանը՝ ԱՄՆ-ում առանձնատներ ունենալու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 13:15

«Ես Ձեզ կարող եմ տալ փաստաթղթեր, որ ոչ թե մեկ-երկու, այլ երեսուն գույք կա ԱՄՆ-ում՝ Գեւորգյան Արթուրի անունով: Ընտրությունները մոտենում են, ես հասկանում եմ, որ այս ամենից քաղաքական խարդավանքների հոտ է գալիս»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ում առանձնատներ ունենալու տեղեկություններին՝ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

Հարցին՝ «այսինքն, Ձեր ֆինանսական միջոցները չէի՞ն ների նման գույք ձեռք բերել», նա այսպես արձագանքեց. «Ես 20 տարի եղել եմ մեծ սպորտում: Եթե կան ինձ նախանձողներ, կարող եմ անցած ճանապարհս ներկայացնել: Իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը եղել է 300 000 դոլար: Ես երկու օլիմպիական խաղերի մասնակից, մի շարք խոշոր մրցաշարերի մասնակից մրցանակակիր-բռնցքամարտիկ եմ եղել, եւ շատ նորմալ է, որ լիներ…»:

Արթուր Գեւորգյանը պնդեց, որ Միացյալ նահանգներում գույք չունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930