Լրահոս
Օրվա լրահոսը

Անեկդոտ`գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման առիթով (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 15:10

«Բնական է, ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսը էական է կազմում, դրական էֆեկտ կտա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանն` անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող նվազեցումներին: Դրանք, ըստ պատգամավորի, կբերեն ինքնարժեքի նվազման, ինչն էլ կնպաստի արտադրության եւ արտահանման ծավալների աճին: Նա խնդիր չի տեսնում նրանում, որ ոչ բոլոր ջերմոցային տնտեսություններն են գրանցված որպես այդպիսիք: Նկատենք, որ արտադրողների, ջերմոցային տնտեսությունների համար նախատեսվում են այլ սակագներ: Պատգամավորը սա նույնիսկ դրական է համարում: Հույս ունի, որ գյուղացիներն այլեւս կձգտեն հարկային դաշտում  արտոնյալ պայմաններով աշխատել:

Ինչո՞ւ ավելի վաղ չէր նվազեցվում սակագները, եթե դրա հնարավորությունը կար, մեր հարցին ի պատասխան՝ Լյովա Խաչատրյանը մի անեկդոտ հիշեց:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930