Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհով նախատեսվում է վերականգնել դեկտեմբերի 6-ին

Դեկտեմբեր 05,2016 21:33 Share

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար վերականգնված է։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի դեկտեմբերի 6-ի առավոտյան վերականգնվի նաև երթևեկը ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել