Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ն շատ բան է անում, սակայն քչերն այդ մասին գիտեն

Դեկտեմբեր 08,2016 17:43

«Հուսով եմ, որ մենք այսօր գեղեցիկ ճանապարհորդություն ենք սկսում»,- դեկտեմբերի 8-ին Եվրաակումբների գագաթնաժողովի բացման արարողությունը այսպես սկսեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերում գործող Եվրաակումբների 25 անդամները: Եվրաակումբներ ծրագրի հիմնական նպատակն է կրթել ու տեղեկացնել Հայաստանի երիտասարդներին ԵՄ կառույցների եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին:

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանում Եվրամիության մասին տեղեկությունների բաց կա. «Այդ բացն, իհարկե՛, մեծ է հասարակ քաղաքացիների համար. Այդ բացն ամենուր է, նույնիսկ պրոֆեսիոնալ մակարդակում: Շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում Եվրամիությունը նույն ցանկում է նշվում, ինչ շատ այլ միջազգային կազմակերպություններ, բայց նրանց միջեւ շատ մեծ տարբերություն կա: Տարբերությունը սկսվում է նրանից, որ ես, լինելով Լեհաստանի քաղաքացի, կարող եմ ասել, որ Եվրամիության քաղաքացի եմ: Ես չեմ կարող ասել, որ Միացյալ ազգերի քաղաքացի եմ կամ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, բայց ես կարող եմ ասել, որ ԵՄ քաղաքացի եմ»:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Հայաստանում Եվրամիության մասին քիչ տեղեկատվություն կա. «Եթե շրջեք Երեւանով, ապա Եվրամիության դրոշը կհանդիպեք իմ նստավայրի եւ ԵՄ անդամ որոշ երկրների դեսպանատների առջեւ: Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ միջազգային դոնորն է: Միջինում մենք 50 միլիոն եվրո ենք ծախսում, ամերիկացիները ծախսում են՝ 25: Մենք շատ բան ենք անում, սակայն քչերն այդ մասին գիտեն»:

Դեսպանն ավելացրեց, որ Եվրամիությունը Հայաստանում աշխարհաքաղաքական օրակարգ չունի. «Մեր գլխավոր նպատակն է պարզապես ամուր կամուրջ կառուցել մեր եւ Հայաստանի միջեւ որպես եվրոպական լայն ընտանիքի անբաժանելի մաս, որպես մի պետության, որը եվրոպական ինքնության մասն է, որպես մի պետության, որն ավելի լավ կյանքի է արժանի: Եվ սա է մեր գործը, մեր մտահոգությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031