Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի քաղաքական ռեինկարնացիան բխում է բոլոր կողմերի շահերից». «Ա1+»

Դեկտեմբեր 12,2016 17:43

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը տարբերվում է նախորդներից՝ վստահ է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ այս անգամ այն ավելի խիստ էր ու կոնկրետ. «Բնականաբար, ելնելով դիվանագիտական առանձնահատկություններից, այնտեղ կոնկրետ հասցեատերը նշված չէր, բայց հայտարարության մեջ արված շեշտադրումներից հասկանալի էր, թե ում էին դրանք ուղղված: Ապրիլյան իրադարձության նախաձեռնող կողմի, խաղաղ բնակչության շրջանում զոհերի, խոշտանգումների հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հատուկ շեշտադրվում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի առաքելության ֆորմատի ավելացման, շփման գծում վստահության մեխանիզմների ձգտման հետ կապված խնդիրները՝ դրանք բացառապես կապված են Ադրբեջանի հետ»:

Քաղաքագետը սակայն միեւնույն ժամանակ հիշեցրեց, որ դիվանագիտական գործընթացը շփման գծում և արցախյան հակամարտության շուրջ կայունության պահպանման գործընթացի էլեմենտներից մեկն է. «Հայկական կողմի համար ամենակարևորը կոնկրետ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական բաղադրիչն է»:

Սերգեյ Մինասյանն անդրադարձավ նաեւ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան- ԵՄ բանակցությունների հերթական փուլին. «Բավականին լուրջ հույսեր կան, որ հաջորդ տարի կունենանք այդ նոր շրջանակային պայմանագիրը, որը փաստացի կարելի է ասել կլինի Ասոցացման պայմանագրի ավելի պարզեցված տարբերակը, իր մեջ կներառի ոչ միայն քաղաքական, նաև տնտեսական, այլ ոլորտների շուրջ պայմանավորվածություններ, իրավական բազա, որը կստեղծի նաև իրական շրջանակներ Հայաստան – ԵՄ հետագա համագործակցության համար»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031