Լրահոս
Օրվա լրահոսը

Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում

Դեկտեմբեր 14,2016 12:39

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, մեծ հայրենասեր եւ քաղաքացի Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան մասին:
Որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ՝ նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին եւ իր ակտիվ մասնակցությունն է բերել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031