Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանի վաղաժամ մահը մեծ կորուստ է մեր երկրի ու պետականության համար. Վազգեն Մանուկյան

Դեկտեմբեր 15,2016 11:53

Անվանի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի վաղաժամ մահը մեծ կորուստ է մեր երկրի ու պետականության համար: Նա այն գործիչներից էր, որ անմնացորդ նվիրումի, բարձր պրոֆեսիոնալիզմի և յուրահատուկ ձիրքի շնորհիվ կարողանում էր լավագույնս կատարել իր առջև դրված խնդիրները: Նրան հաջողվեց կայացնել ու միջազգային չափորոշիչների հասցնել մեր երկրում արտակարգ իրավիճակների, փրկարար ծառայության ոլորտները:

Իմ և ՀՀ Հանրային խորհրդի անունից խորապես ցավում և վշտակցում եմ սիրված պետական գործչի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031