Այսօր խորհրդարանի բակում, նիստի ընդմիջման ժամին, լրագրողները ձնագնդի խաղալու էին հրավիրում պատգամավորներին: Առաջարկն ընդունեցին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Հովհաննես Սահակյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին լրագրողներն առաջարկեցին՝ եկեք «ծեծենք» իշխանությանը: Վերջիններս հրաժարվեցին`ասելով, որ իրենք առանց լրագրողների էլ գործը գլուխ կբերեն:
Այդ ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ձնագնդիով խփեց ընդդիմադիր պատգամավորներին: «Առաջին հարվածն իշխանությունից`ձեզ»,- ասաց նա: «Մենք ձեր հարվածին ուրիշ ձեւ կպատասխանենք»,- պատասխանեց Լեւոն Զուրաբյանը:




Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































