Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկարամ Մխիթարյան. Բոլորիս համար էլ հիմա շատ դժվար է, բայց պետք է աշխատել և ամուր պահել ԱԻՆ հիմքերը

Դեկտեմբեր 19,2016 12:09

Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:

Խորհրդակցության մեկնարկին աշխատակազմը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:

ainԱշխատանքային առաջին շաբաթը սկսելով առանց նախարար Երիցյանի՝ Հ. Մխիթարյանը հորդորեց ի հիշատակ նախարարի և հանուն նրա կառուցած արտակարգ իրավիճակների նախարարության շարունակել նույն գործելաոճը, աշխատել առավել զգոն և վայրկյան անգամ չհուսաթափվել:

ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության պետերին հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել, աշխատել ուժեղացված ռեժիմով և ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Հ. Մխիթարյանը մեկ անգամ ևս շեշտեց.

-Բոլորիս համար էլ հիմա շատ դժվար է, բայց պետք է աշխատել և ամուր պահել Արտակարգ իրավիճակների նախարարության հիմքերը, պետք է ծառայությունն իրականացնել՝ շարունակելով նախարար Երիցյանի ավանդը:

Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա։

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031