Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Գրանդ հոլդինգ»-ի կողմից հիմնված նոր արտադրամասի բացմանը

Դեկտեմբեր 23,2016 15:41

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից հիմնված՝ ստվարաթղթե արկղերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը:

Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նոր արտադրության հիմնումն Արցախում և նշել, որ այն ոչ միայն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր գործին, այլև  միտված է Արցախում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասնավորապես, տեղական արտադրանքը նրանց մեծապես կօգնի խնայել ժամանակն ու միջոցները:

2

««Գրանդ Հոլդինգ»-ի մեջ մտնող ընկերությունների կողմից Արցախի տնտեսության մեջ կատարվող ներդրումները բիզնեսի և հայրենասիրության համադրման լավագույն  օրինակներից են: Արցախի իշխանությունները միշտ էլ բարձր են գնահատել Վարդանյան ընտանիքի կողմից ցուցաբերած վերաբերմունքը հայրենիքի արցախյան հատվածի հանդեպ: Այս առթիվ, կուզեի ընդգծել, որ ԼՂՀ կառավարությունը համապատասխան պայմաններ է ապահովում ՓՄՁ զարգացման համար և պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Արցախում ներդրումներ կատարող ցանկացած ընկերության»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Ա. Հարությունյանը, գործարար Միքայել Վարդանյանի ուղեկցությամբ, շրջել է նորաբաց արտադրամասում, ծանոթացել արտադրական հնարավորություններին և հետաքրքրվել տեղական ընկերությունների հետ համագործակցության աշխատանքներով:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031