Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը
15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է
տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև
ունենալ անվաշղթաներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայություն 


















































 
                         
          
          
         
 
                                   