Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյանը դիմել է գլխավոր դատախազություն` իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար

Հունվար 20,2017 22:35 Share

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից «Հրապարակ» լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպի քննության համար:

Պատգամավորի դիմումին ի պատասխան դատախազությունից  հայտնել են, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհրաժեշտություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել