Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ինքնամաքրվելու է: Համենայնդեպս՝ այդպես է պնդում ՀՀ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորը հայտարարեց. «Ռեյտինգային ցուցակը ՀՀԿ-ի համար լինելու է ինքնամաքրման ցուցակ»: Այդ ցուցակում հայտնվելու համար պայքար է գնալու ՀՀԿ-ականների միջև:
Մինչդեռ, իշխող ուժը ներկայացնող պատգամավորի ընդդիմախոս, ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ ռեյտինգային ցուցակները հնարվել են, որպեսզի ՀՀԿ-ի համար հնարավոր լինի ձայներ ապահովել: «Առանց ռեյտինգային ցուցակի ՀՀԿ-ն 3 կամ 15 տոկոս ձայն կստանար: Իսկ հիմա այդ մարդիկ կապահովեն ՀՀԿ-ի ձայները: Քանի որ մենք ունենք ձայն ապահովելու ինստիտուտ, ոչ թե քվեարկելու»,- ասաց նա`հավելելով, որ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով Սերժ Սարգսյանը ապահովելու է իր իշխանության վերարտադրությունը. «Եթե խորհրդարանական համակարգը այդքան լավ բան էր, նա պետք է վայր դներ իր լիազորությունները, բայց մեկ տարի է՝ իշխանությունն իր ձեռքում է: Վերջին 25 տարիների կառավարման արդյունքում մենք ունեցանք մեկ մարդու իշխանություն, որովհետև փորձել են ուժեղացնել իշխանությունը, փոխանակ ուժեղացնեն հասարակությունը, տնտեսությունը: Այս ընտրություններից հետո որակական փոփոխություններ չենք ստանա, վստահության մթնոլորտ չի առաջանա»:


Կարդացեք նաև
«Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար երաշխավոր է, որ իշխանափոխություն չի լինելու»,- հստակեցրեց Վիգեն Խաչատրյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
















































