Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն Անահիտը մնում է Անահիտ, նույն Ստյոպիկը մնում է Ստյոպիկ, ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն է այդպիսին». Րաֆֆի Հովհաննիսյան

Փետրվար 03,2017 20:02 Share

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախքան կուսակցության ընդլայնված կազմով նիստի սկսվելը չի բացառել, որ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձեւաչափի վերաբերյալ վերջնական  որոշում չկայացվի՝ հաշվի առնելով կուսակցությունում այդ հարցի շուրջ տարաձայնությունները:

Նրա խոսքով, վեճերն իրենց կուսակցությունում շատ բուռն են լինում. «Նույն Անահիտը մնում է Անահիտ, նույն Ստյոպիկը մնում է Ստյոպիկ, ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն է այդպիսին: Մեզ մոտ եղել է անհատականությանը թեւեր տալու սովորությունը, իսկ որ թեւեր ես տալիս՝ դժվար է դրանք հետ վերցնելը:

Մեր կուսակցության առանցքային դեմքերից երկուսը որոշել են գնալ մի դաշինք, որի թիվ մեկ քննադատն էին ժամանակին: Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում, պետք չէ զարմանալ: Ով ուզում է ծառայել, ով ուզում է երախտագետ լինել, ով ապերախտ, ես ինքս այս խաղը երկար չեմ վարի»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ բոլոր դաշինքներին եւ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին հաջողություն մաղթեց. «Անհավասար պայքար է, եւ ամեն ինչ պետք է անենք, որ մենք էլ մեր լուման դնենք, որ այնպիսի  ընտրություններ լինեն, ինչպիսին 25 տարիների ընթացքում Հայաստանը չի ունեցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728