Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի դիրքորոշումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 14:37

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ վերջերս Իրան կատարած այցն առանձնահատուկ նշանակություն ունի, եւ որպես դրա պատճառ կարելի է դիտարկել Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվացող ռազմատեխնիկական գործակցությունը: «Մյուս կողմից, Իրանն այլեւս չի հանդիսանում միջուկային պատժամիջոցների կրող, ինչը դրական հնարավորություններ է ստեղծում գործընկեր երկրների համար»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր ասաց նա:

Նա հիշեցրեց Վիգեն Սարգսյանի իրանցի պաշտոնակցի նկատառումը, թե Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Իրանի դիրքորոշումն այս հարցում հավասարակշռված է եւ դրանով կարեւորվում է: Այդ դիրքորոշումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից: Բայց սպասել, որ այն չափից ավելի կփոխի, չարժի»:

Գնահատելով այցի այդյունքները՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ պաշտպանական ոլորտում հնարավոր են Իրանի հետ զարգացումներ, այդ մասին ակնարկներ են նկատվում. «Դա դրական կանդրադառնա նաեւ տարածաշրջանի պատկերի վրա»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728