Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի պատկերացրած միակողմանի զիջումները տեղի չեն ունենա». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 15:11

«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադարձավ առաջիկայում Մյունխենում՝ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր  հանդիպմանը՝ ընդգծելով, որ դրա կայացումը հարցականի տակ է: «Ադրբեջանը վերջիվերջո պետք է ընդունի շփման գծում մեխանիզմների ներդրման քայլերը»,-ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ անգամ ձեւական բնույթի հանդիպումները կնպաստեն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությանը, բայց բեկումնային չեն լինի՝ անգամ նշյալ տեխնիկական խնդիրների լուծման առումով:

Անդրադառնալով Մամեդյարով-Լավրով վերջին հանդիպմանը, որից հետո Մամեդյարովը հայտարարել էր ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ բանակցություններից դժգոհ  լինելու մասին, Սերգեյ Մինասյանն ասաց. «Լավրովը, լինելով համանախագահ երկրի արտգործնախարար, ուշադրություն է դարձրել շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրման վրա, որից փորձում է խուսափել Ադրբեջանը»:

Ինչ վերաբերում է Լավրով-Մամեդյարով նախորդ հանդիպմանը(որի ժամանակ Մամեդյարովն ասել էր՝ եթե ՌԴ-ն ավելի շատ ջանք գործադրի, հնարավոր է ստատուս քվոյի փոփոխություն), ըստ քաղաքագետի. «Այն, ինչ պատկերացնում է Ադրբեջանը, միակողմանի զիջումներն են, որոնք տեղի չեն ունենա եւ կարող են լինել միայն համարժեք փոխզիջումների դեպքում»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728