Իջեւանում, ԵՄ ֆինանսական աջակցությամբ կառուցված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքին փետրվարի 2-ին ցուցատախտակի բացման միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Եվրահանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր դիրեկտորիատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ այլ պաշտոնատարներ:
Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարին հարց տվեցինք՝ համարո՞ւմ եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն մեկ անգամ պատասխանել եմ, ես համարում եմ, որ սա այն առիթը չէ, որ պետք է կրկին անգամ մեկնաբանությամբ հանդես գամ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: