Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում:
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Ստրամջայի մրցաշարին, որն անցկացվելու է փետրվարի 20-ից 27-ը, Սոֆիայում:
Հավաքին մասնակցելու հրավիրվել է 19 բռնցքամարտիկ, որոնց անունները ՀԲՖ մամուլի ծառայությունը հրապարակելու է ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի


















































                        
         
         
                                
                                
                                
                                