Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ «մառոզ» անող մարզպետին. «Մեր երկրում մառոզի մասնագետը Գագիկ Սուրենյանն է»

Փետրվար 07,2017 17:56

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ որոշ պաշտոնյաների, մարզպետների մոտ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ադրենալինի եւ վատ խոլեստերինի ամպլիտուդի լուրջ տատանումներ են նկատվում. «Վերջիններս իրենց նոմինալ գինն ու ինքնարժեքը բարձրացնելու համար անցել են սպառնալիքների , ահաբեկումների իրենց հոգեհարազատ ժանրին: Օրինակ, ոմն մարզպետ հրավիրում է ԲՀԿ գյուղապետերին եւ փորձում սպառնալ, թե մարզում մոռոզ անողն ինքն է: Իհարկե, մառոզի լավագույն մասնագետը մեր երկրում «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է, որի մոտ մառոզ անող այդ մարզպետը կարող է հաստիքային գործի անցնել ու կախված աշխատավարձի չափից որոշել՝ մառո՞զ է անում, ցունամի՞, թե՞ ընդամենը քամի է տատանում»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե այդ մարզպետի մոտ ինքնավստահության, հեղինակության կատարյալ երաշտ է ու սեփական հեղինակության բացակայությունը փորձում է լրացնել մառոզներով կամ այլ տեղումներով, ապա վստահեցնում է՝ շատ արագ մնալու է նա մառոզի տակ:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ահաբեկումները քվե չեն դառնում, ու խորհուրդ տվեց քաշից ավելի պարտավորություն չվերցնել. «Քաղաքական գրիժան անբուժելի է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728