Քայթսերֆինգ սովորող ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի լուսանկարները բուռն արձագանք են ստացել սոցցանցերում:
«Այն բանից հետո, ինչ ավարտվեց 8 տարի տևած նախագահական ժամկետը, որը սկսվեց պատմական տնտեսական ճգնաժամով և ավարտվեց նրա կուսակցության պատմական պարտությամբ, Բարաք Օբաման արժանի էր որոշ ժամանակով հեռանալու գործերից»,- գրում է CNet-ը:
Լուսանկարն արվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, որտեղ Օբաման հանգստանում է միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: